Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը A-haber հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների մասին: «Մեր երկկողմ հարաբերությունները կարևոր են տարածաշրջանային անվտանգության և առևտրի տեսանկյունից։ Հարաբերությունների կարգավորումը կարևոր է, որպեսզի Եգիպտոսը կարողանա որոշակի աջակցություն և տեխնոլոգիա ստանալ: Մենք նաև համաձայնագիր ունենք Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ տրամադրելու մասին»,- ասել է նա: