Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում». Հաքան Ֆիդան

12:30, երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ.
«ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում». Հաքան Ֆիդան

ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում, և այդ կրակը ցանկացած պահի կարող է վերածվել հրդեհի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ A Haber հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև վերահսկելի հակամարտությունը:

Իրանամետ խմբավորումների ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումների մասին հարցին՝ Ֆիդանը պատասխանել է. «Երբ խաղում ես կրակի հետ, այդ կրակը ցանկացած պահի կարող է վերածվել հրդեհի և դուրս գալ վերահսկողությունից»:

Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան այս հարցի շուրջ բանակցություններ է վարում տարածաշրջանային գործընկերների և ԱՄՆ-ի հետ:

4319 | 0
Facebook