Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»՝ հայտարարելով, թե «միջազգային գործընկերների ձախողումը՝ ստիպել Երևանին վերացնել այդ սպառնալիքը, ավելի շատ զոհերի և վիրավորների պատճառ է դառնում»։
Բաքվի տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերից ականների պայթյուններից զոհվել է 343 մարդ:
Երեկ Ադրբեջանը հայտնել է, որ Թերթերի շրջանում ականի վրա քաղաքացի է պայթել, նրա ոտքն ամպուտացվել է: