Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 112-ի, հաղորդում է BBC-ն:
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը արտակարգ դրություն Է հայտարարել Վալպարաիսոյի շրջանում և խոստացել իրավիճակի լուծման համար տրամադրել անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:
Երկրում հրդեհի 40 ակտիվ օջախ կա։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անտառային հրդեհների դեմ պայքարի տարածաշրջանային կոմիտեն (COGRID) հայտնել է, որ տեղում հայտնաբերվել է 45 դի, մնացածը մահացել են հիվանդանոցներում: