Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

00:18, երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ.
Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ առնվազն 64 մարդ արդեն մահացել է Վալպարաիսո շրջանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով։ Նա հայտարարել է արտակարգ դրություն և խոստացել տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները» իրավիճակը կարգավորելու համար: Չնայած դրան` հրդեհներն արդեն ընդգրկում են հսկայական տարածքներ, և զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, հայտնում է BBC-ն։

Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անտառային հրդեհների դեմ պայքարի տարածաշրջանային կոմիտեն (COGRID) հայտնել է, որ տուժածներից 45-ին տեղում մահացած են գտել, իսկ մնացածը մահացել են հիվանդանոցներում` ստացած այրվածքներից։
     Հրդեհներն սկսվել են ամառային տապից հետո, երբ ջերմաստիճանը բարձրացել է 33°C-ից: Մարելու համար գործի են դրվել 1400 հրշեջ, բանակը, հրշեջ ինքնաթիռներն և ուղղաթիռները։ Փրկարար ծառայությունները փորձել են հասնել ամենաշատ տուժած շրջաններ, սակայն նրանց խանգարել են մեքենաների շարասյունները, որոնցով մարդիկ փորձել են փախչել հրդեհից:

Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով
Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

Հրդեհները, որոնք սկսվել են լեռներից, տարածվել են ափամերձ շրջաններ՝ հասնելով Վինա դել Մար և Վալպարաիսո քաղաքներին։ Հրդեհով բռնկված շրջանները միասին կազմում են մի հսկայական տարածք Չիլիի կենտրոնական ափին, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ:
     Վինա դել Մարը հանգստավայր է, որը հայտնի է սերֆինգիստների և զբոսաշրջիկների շրջանում: Զոհերից շատերը, ըստ երևույթին, զբոսաշրջիկներ էին, որոնք Վալպարաիսո էին եկել ամառային արձակուրդների ժամանակ։

Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով
Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

Քանի որ փրկարար ծառայությունները դեռևս չեն կարողանում հասնել բոլոր տուժած տարածքներին, ներքին գործերի նախարար Քերոլայն Տոյան վստահ է, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի առաջիկա ժամերին:

Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով
Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

Իշխանությունները նշում են, որ պարզում են հրդեհների պատճառները և չեն բացառում, որ դրանք հրկիզման հետևանք են եղել, իսկ իրավիճակը սրել է ամառվա շոգը։

Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով

4523 | 0
Facebook