Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

22:12, կիրակի, 04 փետրվարի, 2024 թ.
Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել․ «Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»։
     Հիշեցնենք` փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ ավագանու մի խումբ ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով։

65285 | 1
Facebook