Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինը». Քեմերոն

15:24, ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ.
«Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինը». Քեմերոն

Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնապես ճանաչել անկախ պաղեստինյան պետությունը՝ չսպասելով երկու պետությունների համակեցության հարցի շուրջ բանակցությունների ավարտին, եթե Գազայի հատվածում հրադադարից հետո ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդները լքեն անկլավը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը Associated Press-ին տված հարցազրույցում:

«Այդ ճանապարհին առաջին քայլը մարտական գործողությունների դադարն է, որն, ի վերջո, կվերածվի մշտական և հուսալի հրադադարի: Հակամարտության երկպետական լուծումն անհնար է, քանի դեռ Գազայի հատվածը վերահսկում են մարդիկ, որոնք հոկտեմբերի 7-ին հարձակում են գործել Իսրայելի վրա: Պաղեստինի ճանաչումը չի կարող տեղի ունենալ բանակցային գործընթացի հենց սկզբում, բայց այդ գործընթացի ավարտին սպասել նույնպես չի պահանջվում: Մենք պետք է պաղեստինցիներին ավելի լավ ապագայի հեռանկար տանք, ապագա, որտեղ նրանք կունենան սեփական պետությունը»,- ասել է Քեմերոնը:

3339 | 0
Facebook