Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Պետք է պատրաստվել Պուտինի հետ պատերազմի». ռումինացի գեներալ

14:30, ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ.
«Պետք է պատրաստվել Պուտինի հետ պատերազմի». ռումինացի գեներալ

Ռումինիայի պաշտպանության շտաբի նոր պետ գեներալ Գեորգիցե Վլադը համոզված է, որ եթե Ռուսաստանը չկանգնեցվի Ուկրաինայում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիրախավորելու է Մոլդովայի Հանրապետությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը խնդիր է դարձել համաշխարհային կարգի, ժողովրդավարության համար։ Ըստ էության, սա Ռուսաստանի պատերազմն է ժողովրդավարական աշխարհի հետ։ Սա Ուկրաինայի հետ պատերազմ չէ։ Այո, Ռումինիայի ժողովուրդը, ինչպես Եվրոպական Միության, ամբողջ Եվրոպայի բնակչությունը, պետք է մտահոգվի, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, որպեսզի պատրաստ լինենք: Ես անձամբ, պարտադիր չէ, որ որպես զինվորական, կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն այստեղ կանգ չի առնի։ Եթե այն հաղթի Ուկրաինայում, ապա գլխավոր թիրախը կդառնա Մոլդովայի Հանրապետությունը»,- ասել է գեներալ Գեորգիցե Վլադը Europa Liberă-ին տված հարցազրույցում։

Գեներալը պնդում է, որ Արևմտյան Բալկաններում կարող է սրվել լարվածությունը, և որ նախագահ Պուտինի քաղաքականությունը սրվելու է մոտակա ժամանակահատվածում:

3328 | 0
Facebook