Ուրբաթ օրը Իսրայելը մի քանի հարված է հասցրել Դամասկոսի հարավի ուղղությամբ, տուժածներ չկան:
Սիրիական լրատվամիջոցները մեղադրում են Իսրայելին հարվածներ հասցնելու մեջ: Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:
Հաղորդագրություններում նաև նշվում է, որ հարձակման թիրախների թվում են եղել սպառազինության համակարգեր, որոնք մաքսանենգ ճանապարհով Սիրիա են բերվել տարածաշրջանում գործող իրանամետ շիա աշխարհազորայինների համար: