Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ժնևում մարտին նախատեսվում է Երևան-Բաքու միջկառավարական երկխոսություն». Մարտին Չունգոնգ

10:36, ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ.
«Ժնևում մարտին նախատեսվում է Երևան-Բաքու միջկառավարական երկխոսություն». Մարտին Չունգոնգ

Ժնևում մարտին կարող է անցկացվել Երևան-Բաքու միջխորհրդարանական երկխոսություն: Այս մասին հայտարարել է Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«IPU-ն տեղյակ է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներից, և որպես ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն` անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես երկխոսությունը կարող է օգնել` լուծել այն խնդիրները, որոնք կարող են հանգեցնել անկայունության»,-ասել է Չունգոնգը:
     Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի շրջանակում (մարտի 23-27-ը): Ակնկալվում է, որ այն կլինի ոչ ֆորմալ:

2036 | 0
Facebook