Փետրվարի 2-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել Բիշքեկի ջերմաէլեկտրակայանում: Ղրղզստանի մայրաքաղաքի բնակիչները զրկվել են տաք ջրից, ջեռուցումից, գրում է РБК-ն:
Ընդ որում, քաղաքում, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ, այժմ մինուս չորս աստիճան է:
Հաղորդվում է հինգ տուժածների մասին։
Ղրղզստանի ԱԻՆ-ը չի բացառում դիվերսիայի վարկածը: