Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ առճակատումից

10:24, ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ.
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ առճակատումից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրաման է արձակել՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ ռազմական բախումից, գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ավելի վաղ Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն արտակարգ նիստ էր անցկացրել, որում քննարկել է այն միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե Վաշինգթոնը հարված հասցնի Իրանին կամ նրա աջակիցներին:

Նիստից հետո Իրանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի, Իրաքի հետ սահմանի երկայնքով տեղակայվել են բալիստիկ հրթիռներ, ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը:

2504 | 0
Facebook