Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը». Բոլթոն

17:24, հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ.
«Թրամփը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը». Բոլթոն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նման կարծիք է հայտնել Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը:

«Նրա վտանգավոր գաղափարները լրջորեն սպառնում են երկրի անվտանգությանը: Հանրապետական փրայմերիզների ընտրողները պետք է դա ընդունեն ի գիտություն»,- գրել է Բոլթոնը՝ The Wall Street Journal թերթում իր հոդվածում:

«Ուկրաինայի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտելու Թրամփի մտադրությունը մեծ հավանականությամբ օգուտ կբերի Մոսկվային: Մեկ այլ ռիսկի գործոն է ԱՄՆ-ի դուրսբերումը ՆԱՏՕ-ից: Նախկին նախագահը նման որոշմանը մոտ է եղել 2018 թվականին: Առանց Կոնգրեսի համաձայնության ՆԱՏՕ-ից դուրս գալը կարող է սահմանադրական ճգնաժամ և տարիներ շարունակ դատական գործընթացներ առաջացնել ԱՄՆ-ում»,- ասել է Բոլթոնը:

2763 | 0
Facebook