Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործող նախագահ 46-ամյա Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է երկրի վարչապետի պաշտոնում:
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է փետրվարի 1-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ:
Վրաստանի վարչապետի աթոռը թափուր էր մնացել, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին: