Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Կարևոր է, որ ՄՔԴ-ին ՀՀ-ի անդամակցությունը բացասաբար չազդի երկկողմ հարաբերությունների վրա». Պեսկով

14:54, հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ.
«Կարևոր է, որ ՄՔԴ-ին ՀՀ-ի անդամակցությունը բացասաբար չազդի երկկողմ հարաբերությունների վրա». Պեսկով

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չազդի երկկողմ հարաբերությունների վրա. Մոսկվան դրանք թանկ է գնահատում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
     Հայաստանը հինգշաբթի օրվանից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ:
     «Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Դա ընդհանուր առմամբ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն և՛ դե յուրո, և՛ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք փայփայում ենք և հույս ունենք հետագայում զարգացնել»,- ասել է Պեսկովը:

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ում հայտարարել են, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա 124-րդ մասնակից պետությունը, որը կմիանա Հռոմի ստատուտին, և 19-րդ պետությունը՝ արևելաեվրոպական խմբից:

2678 | 1
Facebook