Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոստիկանությունը խանգարում է մեր աջակիցներին հասնել Քիշնև». Մոլդովայի ընդդիմություն

12:30, հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ.
«Ոստիկանությունը խանգարում է մեր աջակիցներին հասնել Քիշնև». Մոլդովայի ընդդիմություն

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Սուխոդոլսկին հայտարարել է, որ ոստիկանությունը խանգարում է ընդդիմության աջակիցներին հասնել Քիշնև՝ բողոքի ակցիային մասնակցելու համար:

Ավելի վաղ կուսակցությունը կոչ էր արել ընդդիմադիր ուժերին միավորվել գործող իշխանության դեմ և թույլ չտալ նախագահ Մայա Սանդուի վերընտրվելը՝ երկրորդ ժամկետով:

Մոլդովական թելեգրամյան ալիքները տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանությունը կանգնեցնում ավտոբուսները, որոնք մեկնում են Քիշնև՝ ընդդիմության բողոքի ակցիային մասնակցելու համար:

1708 | 1
Facebook