ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, հայտնում է Verdens Gang թերթը: Նրա թեկնածությունն առաջադրել է Լիբերալ կուսակցության փոխնախագահ, Նորվեգիայի մշակույթի նախկին նախարար Աբիդ Ռաջան:
«Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ոք ավելին չի արել խաղաղության և ժողովրդավարության համար Եվրոպայում և աշխարհում, քան Յենս Սթոլթենբերգը»,- ասել է նա: