ԱՄՆ Դելավեր քաղաքի դատարանը որոշել է չեղարկել գործարար Իլոն Մասքին ավելի քան 55 մլրդ դոլարի չափով վճարումը՝ որպես Tesla-ի փոխհատուցման փաթեթ: Առանց այդ միջոցների միլիարդատերը կարող է հայտնվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 3-րդ հորիզոնականում:
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Մասքի կարողությունը կազմում է 204 մլրդ դոլար, առանց Tesla-ի փաթեթը հաշվի առնելու՝ 149 մլրդ դոլար: Եվ այդ ժամանակ նա կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը՝ Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից (կարողությունը՝ 185 մլրդ դոլար) և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից (184 մլրդ դոլար) հետո:
Մասքի դեմ հայց էր ներկայացրել նրան պատկանող ընկերության՝ Tesla-ի բաժնետեր Ռիչարդ Թորնեթան: Վերջինը համարում էր, որ Մասքին փոխհատուցման վճարումը «դուրս է բանականությունից»: