Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա օրերին աշխատանքից կազատի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնուն, գրում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ նախագահն ու գեներալը վերջերս զրուցել են, և նախագահը նրան «հանգիստ» առաջարկել է այլ պաշտոնի անցնել:
«Ուկրաինայի նախագահը կրկնել է իր որոշումը՝ ասելով՝ այն, որ Զալուժնին հրաժարվել է նոր պաշտոնից, չի փոխում այն փաստը, որ նա պետք է հեռանա ներկայիս պաշտոնից»,- նշում է հեռուստաալիքը: