Գերմանիան ռազմական ծախսերը հասցրել է ռեկորդային` 72 մլրդ եվրոյի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է գերմանական Tagesschau պարբերականը:
«Այսպիսով, տասնամյակի ընթացքում առաջին անգամ կատարվել է ՆԱՏՕ-ի պահանջը՝ տնտեսական արտադրության առնվազն երկու տոկոսը ծախսել պաշտպանության վրա: Պաշտպանական ծախսերը կազմում են տնտեսական արտադրության 2,1 տոկոսը։ Դա ներառում է Բունդեսվերի հատուկ հիմնադրամից միլիարդների վճարումները, որը ստեղծվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Գերմանիան ստիպված է եղել ավելի շատ միջոցներ ծախսել պաշտպանության վրա, քանի որ, հավանաբար, Պուտինի իմպերիալիստական նկրտումները չեն ավարտվի Ուկրաինայում, և Պուտինը կձգտի շարունակել ընդլայնել սահմանները: Ուստին Ուկրաինային Գերմանիայի աջակցությունը կշարունակվի»,-ասել է Պիստորիուսը: