Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հյուպատոսական ծառայությունների մատուցման կենտրոններ կբացի ՀՀ-ում ու ևս 7 երկրում

10:30, հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ.
Ռուսաստանը հյուպատոսական ծառայությունների մատուցման կենտրոններ կբացի ՀՀ-ում ու ևս 7 երկրում

Ռուսաստանը մտադիր է ութ երկրներում հատուկ կենտրոններ բացել՝ հայրենակիցներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

Խոսքն Արգենտինայի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի մասին է:

«Հյուպատոսական ծառայությամբ հետաքրքրված քաղաքացիներն անմիջապես արտասահմանյան հաստատություն դիմելու հնարավորությունից բացի այլընտրանքային տարբերակ ունեն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ պահանջվող փաստաթուղթը համապատասխան տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնից՝ չսպասելով հյուպատոսական հիմնարկում ընդունելության իրենց հերթին»,- ասել է Կիլմովը:

1761 | 0
Facebook