Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ը բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը

10:00, հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ.
ՌԴ ԱԳՆ-ը բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը

Այսօր օրակարգում դրված չէ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:

«Այսօր ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է 2023թ. նոյեմբերին կայացած ՀԱՊԿ ՀԱԽ որոշումների իրագործումը: Հիշյալ նստաշրջանին հայկական կողմը չի մասնակցել, և դրա ընթացքում ընդունված փաստաթղթերն այժմ գտնվում են Երևանում՝ քննարկման փուլում: Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն օրակարգում չէ»,- ասել է Վասիլևը:

3534 | 2
Facebook