Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը որոշել է՝ ինչպես արձագանքել Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակմանը

13:06, չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ.
Բայդենը որոշել է՝ ինչպես արձագանքել Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշել է՝ ինչպես արձագանքել կիրակի Հորդանանում անօդաչու թռչող սարքով ամերիկյան բազայի վրա հարձակմանը, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:

Սպիտակ տան ղեկավարը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել նախատեսվող պատասխանի վերաբերյալ:

«Վաշինգթոնը չի ձգտում տարածաշրջանում հակամարտության ընդլայնմանը: Չեմ կարծում, որ մեզ պետք է ավելի մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք առաջիկա պատասխանը կզսպի Իրանին, Բայդենը պատասխանել է. «Կտեսնենք»:

2459 | 0
Facebook