Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բայդենն իր քաղաքականությամբ աշխարհը դժոխքի է վերածել». Թրամփ

11:00, չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ.
«Բայդենն իր քաղաքականությամբ աշխարհը դժոխքի է վերածել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականությամբ աշխարհը դժոխքի է վերածել: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: «Այն օրվանից, երբ Բայդենը հրաժարվեց Աֆղանստանում ամերիկյան արժանապատվությունից, աշխարհը վերածվեց դժոխքի, քանի որ բոլորին է հայտնի, որ Սպիտակ տան տերը թույլ է, անիրազեկ և կոռումպացված: Բայդենն իր գործողություններով ԱՄՆ թշնամիներին հնարավորություն է տվել քաոս և ահաբեկչություն կազմակերպել, ինչի հետևանքը վերջերս Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա իրականացված հարձակումն է: Ջո Բայդենը մեր երկիրը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Թրամփը:

1924 | 0
Facebook