Երեքշաբթի՝ հունվարի 30-ին, խոշոր խափանում է տեղի ունեցել Ռուսաստանում` կապված համացանցի հետ։ Օգտատերերը դժգոհում են նաև խոշոր բանկերի և առևտրային հարթակների կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներից։
Downradar ծառայությունն արձանագրում է բջջային ինտերնետի աշխատանքի վերաբերյալ բողոքներ MTS և Megafon օպերատորներից։
Բողոքների մեծ մասը գալիս է Մոսկվայի և Մոսկվայի շրջանի բնակիչներից, ինչպես նաև այլ շրջաններից՝ Սանկտ Պետերբուրգի, Սվերդլովսկի և Նովոսիբիրսկի մարզերից, Թաթարստանից։
Թվային զարգացման նախարարությունը խնդիր է տեսնում համաշխարհային DNSSEC ենթակառուցվածքում
Տեխնիկական խնդիրը .ru տիրույթի գոտում կապված է համաշխարհային DNSSEC ենթակառուցվածքի հետ, հայտնել են ՌԴ թվային զարգացման նախարարությունից։ Runet կայքերի հասանելիությունը կվերականգնվի «մոտ ապագայում», վստահեցրել են վարչությունից: