Վրաստանի խորհրդարանը նախատեսում է հաջորդ շաբաթ հաստատել կառավարության նոր կազմը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
«Մենք նպատակ ունենք հաջորդ շաբաթ հաստատել կառավարության կազմը։ Նախատեսվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը»,- ասել է նա՝ հավելելով, որ խորհրդարանի գարնանային նստաշրջանը կսկսվի փետրվարի 6-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կլքի պաշտոնը: Նա նաև հայտնել էր, որ ստացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը: Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի պատգամավոր Իրակլի Կոբախիձեն: