ԱՄՆ-ը պատրաստ է կրկին ընդունել Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ պայմանով, եթե Թուրքիան լուծի Անկարայի կողմից ձեռք բերված ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք գտնվում էինք Patriot զենիթահրթիռային համալիրների վաճառքի շուրջ բանակցությունների գործընթացում, երբ Թուրքիան գնաց այլ ուղղությամբ: Ակնհայտ է, որ երբ կարողանանք լուծել Ս-400-երի հարցը, ԱՄՆ-ը կրկին ուրախ կլինի Թուրքիային ընդունելF-35 ընտանիք»,- ասել է Նուլանդը՝ CNN Türk-ին տված հարցազրույցում: