Պակիստանի հատուկ դատարանի դատավորը որոշում է կայացրել, որի համաձայն՝ Պակիստանի նախկին վարչապետ, «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության հիմնադիր Իմրան Խանը և կուսակցության նախկին ղեկավար և նախկին արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեշին դատապարտվել են 10 տարվա ազատազրկման, հայտնում է Geo հեռուստաալիքը։
Նրանք դատապարտվել են պետական գաղտնիքի հրապարակման գործով։