Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ երկիրը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, սակայն միայն տարածքային հարցը լուծելուց հետո, հաղորդում է РИА Новости-ն:
Նա նաև նշել է, որ երկիրը պատրաստ չէ փոխել արևմտյան հարևանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը, իսկ փետրվարին Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողով կանցկացնի:
Մոսկվան և Տոկիոն տարածքային տարաձայնություններ ունեն: Խոսքը Հարավային Կուրիլների մի մասի մասին է: Ճապոնիան հավակնում է Իտուրուպին, Կունաշիրին և Շիկոտանին: