Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է aliq.ge-ն:
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ 2021 թվականի փետրվարի 22-ից:
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ առաջիկայում «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կփոխվեն պաշտոններով:
Ըստ հեռուստաընկերության՝ սպասվող փոփոխությունները քննարկվել են իշխող կուսակցության քաղխորհրդի՝ հունվարի 24-ի նիստում: