Իսրայելական բանակը հարվածել է Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների կենտրոնին: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
«Իսրայելը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող ռազմական խորհրդականների կենտրոնի վրա. կան զոհեր և վիրավորներ»,- ասվում է հրապարակման մեջ:
Բացի այդ, ոչնչացվել են մի քանի բնակելի տներ։ Գործակալությունը չի հստակեցրել, թե արդյոք զոհեր կան իրանցի խորհրդականների շրջանում: