Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հնարավոր է դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը և կանխել երրորդ համաշխարհային պատերազմը՝ օգնելով Կիևին: Այս մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարելի է և՛ աշխարհաքաղաքական, և՛ ֆինանսական առումով կանգնեցնել Ռուսաստանի հետ պատերազմը: Թույլ չտալ Ուկրաինայի կործանումը, մեր ազգի ոչնչացումը, թույլ չտալ գլոբալ միգրացիա, երրորդ համաշխարհային պատերազմ: Դրա համար անհրաժեշտ է օգնել Կիևին: Շատ կարևոր է, որ մյուս երկրները ժամանակին օգնություն, զենք կամ ֆինանսներ տրամադրեն: Հակառակ դեպքում, այդ պատերազմը կգա այլ երկրներ: Շատ հիասթափված եմ, որ Գերմանիան շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ 2014 թվականից, երբ բռնակցվեց Ղրիմը: Եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը և 24 ժամում խաղաղության հասնի Ուկրաինայում, ապա ես երջանիկ կլինեմ»,- ասել է Զելենսկին: