Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Տոյվո Կլաարին թույլ չեն տվել մուտք գործել Աբխազիա

14:18, երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ.
Տոյվո Կլաարին թույլ չեն տվել մուտք գործել Աբխազիա

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին թույլ չեն տվել մուտք գործել Աբխազիա:

«Իմ մանդատի շրջանակներում ես պատրաստվում էի Աբխազիա այցելել 2024-ի հունվարի վերջին։ Ցավոք, այնտեղի մեր զրուցակիցներն ինձ ասացին, որ դա անհնար է»,- նրա խոսքը մեջբերում է JAMnews-ը։

Վերջին կիսամյակի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է։

«Ինչպես գիտեք, ես վերջին վեց տարիների ընթացքում բազմիցս այցելել եմ Աբխազիա՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ դառնալուց հետո՝ Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների հետ միասին, ինչպես նաև իմ թիմի հետ։ ԵՄ-ն առանցքային դեր է խաղում ամբողջ Հարավային Կովկասում երկխոսության և հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի խթանման գործում՝ այդ թվում Թբիլիսիի և Սուխումի միջև»,- ասել է Կլաարը:

2840 | 0
Facebook