ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան, մեկնաբանելով Հունգարիայի դեմ տնտեսական պատերազմ նախաձեռնելու ԵՄ պատրաստակամության մասին հաղորդագրությունները, հայտարարել է, որ Բուդապեշտը չի փոխի իր կարծիքը՝ Կիևին ֆինանսական օգնության վերաբերյալ. «Բուդապեշտը չի տրվի ԵՄ շանտաժներին»,- գրել է Բոկան՝ Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ը փաստաթուղթ է պատրաստել, որում նախատեսված են խիստ միջոցներ այն դեպքում, եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո կդնի Եվրոմիության կողմից Ուկրաինային նախատեսված օգնության վրա:
ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի փետրվարի 1-ին: Այդ օրը կարող է հայտարարվել ԵՄ բյուջեից Հունգարիային միջոցներ հատկացնելու դադարեցման մասին: ԵՄ երկրները կառաջարկեն ամբողջությամբ հետ կանչել Բուդապեշտին հասանելիք միջոցները: