Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բռնապետություններում բանտ են նստեցնում, իսկ դեմոկրատական ​​երկրներում ոչնչացնում են լրատվամիջոցներով». ՈՒԵՖԱ-ի նախագահ

21:06, շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ.
«Բռնապետություններում բանտ են նստեցնում, իսկ դեմոկրատական ​​երկրներում ոչնչացնում են լրատվամիջոցներով». ՈՒԵՖԱ-ի նախագահ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպական երկրներում գնալով նվազում է ազատությունը։

Նրա կարծիքով՝ մարդիկ այլևս չեն կարողանում ազատ արտահայտել իրենց կարծիքը։

«Ես այնքան էլ լավատես չեմ Եվրոպայի սոցիալական զարգացման առումով։ Աճում են պոպուլիստներն ու ծայրահեղ աջերը, խոսքի ազատությունն այլևս գոյություն չունի։ Բռնապետություններում քեզ բանտ են նստեցնում, իսկ այսպես կոչված դեմոկրատական ​​երկրներում քեզ ոչնչացնում են լրատվամիջոցներով։ Մարդիկ հոգնել են սրանից, նրանք այլևս չեն կարող ազատ խոսել»,- ասել է Չեֆերինը։

3088 | 0
Facebook