Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը խորհրդային զենք կփոխանցի Ուկրաինային

17:36, կիրակի, 28 հունվարի, 2024 թ.
Հունաստանը խորհրդային զենք կփոխանցի Ուկրաինային

Հունաստանի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային հնացած սպառազինության համակարգերի փոխանցմանն այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ է տվել F-35 կործանիչներ վաճառել Աթենքին 8,6 միլիարդ դոլարով, գրում է Kathimerini-ն։

Հրատարակության համաձայն՝ երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունն արդեն տվել է անհրաժեշտ հանձնարարականները։
     Կիևը կստանա ռազմական տեխնիկա և սարքավորումներ, որը չի օգտագործվում հունական բանակի կողմից։ Դրա դիմաց Վաշինգթոնը Աթենքին կտրամադրի հավելյալ օգնություն և 200 միլիոն դոլարի փոխհատուցում, համապատասխան առաջարկը ներկայացվել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նամակում` ուղղված Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։

Թե կոնկրետ ինչ է ներառվելու փաթեթում, չի բացահայտվում։ Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հունաստանը զինված է Tor, Osa, S-300 հակաօդային պաշտպանության համակարգերով, ZU-23-2 զենիթային զինատեսակներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանը պատրաստվում է ԱՄՆ-ից գնել մինչև 40 F-35 կործանիչ։ Ըստ Bloomberg-ի, բացի այդ, Վաշինգթոնը մտադիր է Աթենքին անվճար մատակարարել երկու C-130H բեռնատար ինքնաթիռ, 10 շարժիչ P-3 ինքնաթիռների համար, երեք Protector դասի առափնյա պահպանության նավակ և 60 Bradley հետևակի մարտական ​​մեքենաներ։

Հունվարի 6-ին Հունաստան կատարած այցի ժամանակ Բլինքենը վարչապետ Միցոտակիսից պահանջել է ընդլայնել ռազմական աջակցությունն Ուկրաինային և մի քանի օր ժամանակ է տվել՝ վերջնական պատասխան տալու համար: Նոյեմբերի վերջին հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ-ն նախատեսում է Կիևի համար Աթենքից գնել 75 հազար արկ՝ 47 մլն դոլարով։

3065 | 0
Facebook