«Բաքուն հունվարի սկզբին Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինի խոսքով՝ ադրբեջանական կողմն իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա շաբաթներին։