Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՆԳ նախարարությունը գրող Բորիս Ակունինի նկատմամբ հետախուզում է հայտարարել

21:00, ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ.
ՌԴ ՆԳ նախարարությունը գրող Բորիս Ակունինի նկատմամբ հետախուզում է հայտարարել

ՌԴ ՆԳ նախարարությունը գրող Բորիս Ակունինի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ակունինը լքել է Ռուսաստանը դեռ 2014 թվականին՝ ռուսական իշխանությունների կողմից Ղրիմի բռնակցումից հետո։
     2023 թվականի դեկտեմբերին քրեական գործ է հարուցվել Բորիս Ակունինի (իսկական անունը՝ Գրիգորի Չխարտիշվիլի) դեմ. գրողը մեղադրվում է «կեղծ լուրեր» տարածելու և ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու մեջ։
     Միաժամանակ նա ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների Rosfinmonitoring տվյալների բազայում։ Ակունինին հետապնդելու պատճառ է դարձել նրա զրույցը կրեմլամետ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ, որի ժամանակ Ակունինը հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի։
     Հունվարի 12-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը Ակունինին հայտարարեց «օտարերկրյա գործակալ»։

2799 | 0
Facebook