Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը ստուգում է՝ արդյոք Իլ-76-ը ոչնչացնելու համար ամերիկյան զենք է օգտագործվել

10:18, ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ.
Պենտագոնը ստուգում է՝ արդյոք Իլ-76-ը ոչնչացնելու համար ամերիկյան զենք է օգտագործվել

ԱՄՆ-ում ստուգում են տեղեկությունն այն մասին, որ Բելգորոդի մարզում ուկրաինացի գերիներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռին հարվածելիս ամերիկյան զենք է օգտագործվել: Այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը:

«Սա այն հարցն է, որը մենք ուսումնասիրում ենք, բայց ես այլ տեղեկություններ չունեմ»,- նրա խոսքը մեջբերում է ТАСС-ը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը որևէ կապ չունի ավիավթարի հետ:

2265 | 0
Facebook