Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան բացել է առաջին ալկոհոլային խանութը

22:30, հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ.
Սաուդյան Արաբիան բացել է առաջին ալկոհոլային խանութը

Սաուդյան Արաբիան բացել է 70 տարվա ընթացքում առաջին ալկոհոլային խանութը, գրում է AP-ը:

Չնայած մայրաքաղաք Ռիադում խանութը նախատեսված է միայն ոչ մահմեդական դիվանագետների համար, այն հայտնվել է այն պատճառով, որ Սաուդյան Արաբիայի համառ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը ձգտում է թագավորությունը դարձնել զբոսաշրջության և բիզնեսի վայր՝ որպես տնտեսությունը հում նավթից կախվածությունից աստիճանաբար ազատելու հավակնոտ ծրագրերի մի մաս:

Խանութում առայժմ կան սպիրտային խմիչքներ, գինի և ընդամենը երկու տեսակի գարեջուր: Խանութի աշխատակիցները խնդրել են գնորդներին ներկայացնել դիվանագիտական վկայականներ և բջջային հեռախոսները դնել պայուսակի մեջ՝ ներսում գտնվելու ժամանակ։

2822 | 0
Facebook