Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Մեծ Բրիտանիայում Ռիշի Սունակին տապալելու դավադրություն են պատրաստում. #Times

21:48, հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ.
Մեծ Բրիտանիայում Ռիշի Սունակին տապալելու դավադրություն են պատրաստում. #Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին տապալելու դավադրություն են պատրաստում, գրում է Times-ը: Դավադրության ուղղությամբ աշխատում է Սունակի՝ հատուկ հարցերով նախկին խորհրդական Ուիլ Դրայը:

Դրայը հրաժարական է տվել 2023 թվականի նոյեմբերին: Պաշտոնանկությունից հետո 26-ամյա Դրայն սկսել է աշխատել մի խումբ նախկին խորհրդականների և խորհրդարանի անդամների հետ, ովքեր կարծում են, որ բրիտանացի պահպանողականները «շարժվում են դեպի պարտություններից ամենասարսափելին»՝ առաջիկա համընդհանուր ընտրություններում, եթե նրանց ղեկավարի Սունակը:

Դրայն օգնել է հարցեր կազմել YouGov-ի վերջին հարցման համար, որին մասնակցել է 14 հազար մարդ: Հարցումը ցույց է տվել, որ պահպանողականները ընտրություններում պարտվելու են լեյբորիստներին:

Ավելի վաղ բրիտանացի 11 պահպանողական պատգամավոր կոչ էր արել անվստահություն հայտնել Սունակին:

4483 | 0
Facebook