Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին Զալուժնիի փոխարեն կնշանակի Բուդանովին՝ ճակատում ձախողումների պատճառով

21:09, չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ.
Զելենսկին Զալուժնիի փոխարեն կնշանակի Բուդանովին՝ ճակատում ձախողումների պատճառով

Կիևում լուրեր են տարածվում, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս կարող է պաշտոնանկ անել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Այս մասին գրում է Asia Times-ը։
     Հրապարակման մեջ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարը տևական ժամանակ հակասություններ ունեն, և Զելենսկին այժմ ակտիվորեն պատրվակներ է փնտրում Զալուժնիին հեռացնելու և նրա փոխարեն իրեն հավատարիմ մարդու նշանակելու համար։

Հոդվածի հեղինակների կարծիքով, նման պատճառ կարող էր լինել Ավդեևկան (քաղաք Դոնեցկի` Ռուսաստանի կողմից գրավված հատվածում)՝ այնտեղ Ուկրաինայի զինված ուժերի կրած հսկայական կորուստների պատճառով։

Ըստ AT-ի՝ Զալուժնիին փոխարինելու է ուկրաինական հետախուզության ներկայիս ղեկավար Կիրիլ Բուդանովը։

2945 | 1
Facebook