Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Ադրբեջանում այսուհետ ռազմատեխնիկայի տեղաշարժը տարածելու համար 3-8 տարվա ազատազրկում է սպառնում

18:18, չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ.
Ադրբեջանում այսուհետ ռազմատեխնիկայի տեղաշարժը տարածելու համար 3-8 տարվա ազատազրկում է սպառնում

Ադրբեջանի քրեական օրենսգրքում նոր հոդվածներ են ավելացվել, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մասնավորապես, քրեորեն պատժելի են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ատրիբուտներ և խորհրդանիշներ ցուցադրելը, տարածելը, պատրաստելը, ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը: Դրա համար նախատեսված է քրեական պատիժ՝ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման տեսքով: Բացի այդ, պատասխանատվություն է նախատեսվում պատերազմի ժամանակ կամ մարտական պայմաններում Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի, զինամթերքի կամ ռազմատեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման վերաբերյալ տեղեկության տարածման համար: Դրա համար նախատեսվում է քրեական պատիժ՝ 3-6 տարի, իսկ ծանր հետևանքներ դեպքում՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

3532 | 1
Facebook