Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինայում համազգային գործադուլ է սպասվում

10:06, չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ.
Արգենտինայում համազգային գործադուլ է սպասվում

Այսօր Արգենտինայում Խավիեր Միլեյի կառավարության առաջ քաշած արմատական բարեփոխումների դեմ համազգային գործադուլ կանցկացվի:

Բողոքի զանգվածային ակցիայի մասին խոշորագույն արհմիությունները, հասարակական շարժումներն ու քաղաքական կազմակերպությունները հայտարարել էին դեռևս անցած տարվա վերջին: Բողոքի պատճառը նոր կառավարության նախաձեռնություններն են, որոնք պետք է լուծեն երկրի տնտեսական խնդիրները, հաղորդում է Buenos Aires Times-ը:

Համաշխարհային բանկի վերջին տվյալների համաձայն, Արգենտինան՝ առաջ անցնելով Լիբանանից և Վենեսուելայից, դարձել է պարենային գնաճի համաշխարհային առաջատարը: Ընդհանուր գնաճը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 211,4 տոկոս: Նոր կառավարության կտրուկ միջոցառումների հիմնական բացասական ազդեցությունը զգացել են հասարակ քաղաքացիները և հատկապես միջին խավը։

2642 | 0
Facebook