Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին

00:36, չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ.
Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը՝ հունվարի 23-ին, ամիսներ տևած քննարկումներից հետո հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այժմ Հունգարիան պետք է որոշում կայացնի, հաղորդում է Bloomberg-ը։

Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին։ Թուրքիան, որպես դաշինքի անդամ, առաջ էր քաշել պայմաններ, որոնք պետք է կատարեր Ստոկհոլմը, որպեսզի Անկարան վավերացնի անդամակցությունը։

2530 | 0
Facebook