Փենթագոնը պայմանագիր է կնքել Northrop Grumman կորպորացիայի հետ՝ վեցերորդ սերնդի B-21 Raider ռազմավարական գաղտնի ռմբակոծիչների առաջին խմբաքանակի ստեղծման համար, հայտնում է Breaking Defense-ը:
Ձեռքբերման և պահպանման հարցերով պաշտպանության փոխնախարար Ուիլյամ Լա Փլանթեն հրապարակմանը հայտնել է, որ փորձարկման արդյունքների հիման վրա ինքը «հավանություն է տվել B-21-ի փոքր խմբաքանակի արտադրության մեկնարկին»։
Պայմանագրի մանրամասները, ինքնաթիռների արտադրության քանակն ու ժամկետները չեն բացահայտվում: Ակնկալվում է, որ դրա շրջանակներում կարտադրվի այս տեսակի ռմբակոծիչների առաջին արտադրական խումբը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ առաջին B-21-ը, որը ստացել է Cerberus անվանումը, արդեն կատարել է երկու փորձնական թռիչք՝ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին և հունվարի 17-ին: «Northrop Grumman» զարգացնող կորպորացիան արդեն պատրաստել է այս տեսակի վեց ինքնաթիռ:
2022 թվականի դեկտեմբերի սկզբին Փենթագոնն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց նոր B-21 Raider ռազմավարական «անտեսանելի» ռմբակոծիչը՝ Քալիֆորնիայի Փալմդեյլ քաղաքում գտնվող` ԱՄՆ ռազմաօդային ուժերի 42-րդ գործարանում շնորհանդեսի ժամանակ: Օդանավի հետագա փորձնական թռիչքներն իրականացվել են գործարանի օդանավակայանից։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարությունն ակնկալում է զինված ուժերում առաջին B-21 Raider-ն ունենա 2025 թվականինլ: Կործանիչն ունակ է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենքեր: