Իրանը, ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից հետո, համարվում է աշխարհի չորրորդ երկիրը, որն ունի հրթիռակիր։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ալի Ջաֆարաբադին։
Խոսելով «Սորայա» արբանյակի` տիեզերք հաջող արձակման մասին՝ գեներալ Ջաֆարաբադին Իրանն անվանել է չորրորդ երկիրն աշխարհում, որն ունի եռաստիճան պինդ հրթիռային կայան։
Հունվարի 20-ին «Սորայա» արբանյակն ուղեծիր է արձակվել 750 կիլոմետր բարձրության վրա՝ օգտագործելով Gaem-100 հրթիռակիրը:
«Սորայա» արբանյակը, որը պատկանում է Իրանի տիեզերական ինստիտուտին, տիեզերք է արձակվել Իրանի առաջին եռաստիճան պինդ շարժիչով արձակող սարքի՝ Gaem-100-ի օգնությամբ:
Իրանն առաջին անգամ է հաջողությամբ ուղեծիր դուրս բերել ավելի քան 500 կմ բարձրության վրա գտնվող արբանյակ: