Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

ԵՄ-ը Հունգարիային կզրկի ձայնի իրավունքից՝ Ուկրաինային օգնության արգելափակումը շարունակելու դեպքում

16:24, երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ.
ԵՄ-ը Հունգարիային կզրկի ձայնի իրավունքից՝ Ուկրաինային օգնության արգելափակումը շարունակելու դեպքում

Եվրոմիությունը մտադիր է Հունգարիային զրկել ձայնի իրավունքից, եթե Բուդապեշտը շարունակի արգելափակել Կիևին տրամադրվող օգնությունը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ ԵՄ բոլոր անդամները, բացառությամբ Հունգարիայի, պատրաստակամություն են հայտնել հաստատել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթը:

Նշվում է, որ եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չփոխի իր բանակցային դիրքորոշումը, ԵՄ-ն այդ որոշումը կկայացնի առանց նրա:

3244 | 0
Facebook