Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոզաբուծական ֆերմայից առգրավվել է մոտ 22 տոննա կոկաին

23:30, երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ.
Խոզաբուծական ֆերմայից առգրավվել է մոտ 22 տոննա կոկաին

Ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ մոտ 22 տոննա կոկաին են հայտնաբերել Էկվադորի բանակային զորքերը ռազմական հետախուզության տեղեկության հիման վրա՝ Լոս Ռիոս նահանգի ֆերմայում, ասվում է զինված ուժերի հայտարարության մեջ։
     «Էստերո Լագարտոյում ռազմական գործողության արդյունքները մինչ այժմ ցույց են տվել հետևյալը. գրեթե 22 տոննա կոկաինի հիդրոքլորիդ՝ փաթեթավորված 733 տոպրակի մեջ։ Ենթադրվում է, որ այդ նյութը կարող էր առաքվել Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաների շուկաներ՝ ցածր հզորության թեթև ինքնաթիռների միջոցով»,- ասվում է Էկվադորի բանակի կողմից X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ: Ուժային գործողությունը ռազմական հետախուզության վեց ամսվա աշխատանքի արդյունք էր: Առգրավված բեռը ամենամեծն է երկրի պատմության մեջ։
     UHN հեռուստաալիքն իր զեկույցում հայտնել է, որ բանակի գործողությանը մասնակցել է մոտ 150 զինվոր։ Վինս կանտոնի խոզաբուծական ֆերմայի նկուղներում հայտնաբերվել են 3 քողարկված սենյակներ, որտեղ կարելի էր հասնել ստորգետնյա թունելներով։ Կոկաինի տոպրակների վրա նկատվել են «Քաթար», «Իբերիա», «Եվրոպա» նշանները, ինչպես նաև KLM և BA հապավումները, լրագրողներին հայտնել է գործողությանը մասնակցած զինծառայողներից մեկը։

15423 | 0
Facebook