Ռուսաստանը դարձել է Չինաստանի հում նավթի խոշորագույն մատակարարը 2023 թվականին։ Այս ցուցանիշով այն առաջ է անցել նախորդ առաջատարից՝ Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Bloomberg-ը։
Հունվարի 22-ին հրապարակված մաքսային վիճակագրության համաձայն՝ աշխարհի խոշորագույն նավթ ներկրողը 2023 թվականին Ռուսաստանից գնել է ռեկորդային՝ 107 մլն տոննա հում նավթ, ինչը գրեթե մեկ քառորդով ավելի է, քան նախորդ տարի։ Այս ցուցանիշը գերազանցում է Սաուդյան Արաբիայից մատակարարումների ծավալը, որը կազմել է գրեթե 86 մլն տոննա։ 2018 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը Չինաստանին մատակարարողների թվում առաջին տեղն է զբաղեցրել՝ Մոսկվան օրական մատակարարել է մոտավորապես 2,15 մլն բարել։